Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է
Առողջություն
10:27 12/05/2020
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է։

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է։

Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է