Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով
Առողջություն
17:22 12/05/2020
Աշխարհ

Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Այո, ես հիվանդացել եմ, բուժվում եմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե իրոք կորոնավիրուս ունի: 

Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ մեկ ամսից ավելի անձամբ չի զրուցել պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: «Ավելի քան մեկ ամիս»,-  ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե երբ է վերջին անգամ կոնտակտ ունեցել նախագահի հետ:

Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակի կողմից կորոնավիրուսի վարակակիր լինելու մասին  կասկած էր  հայտնել «Նեզիգար» Telegramր ալիքը:

Կորոնավիրուս նախկինում հայտնաբերվել էր վարչապետ Միխայիլ Միշուստինի, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևի և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ: Ապրիլի 30-ից Միշուստինը բուժհաստատություններից մեկում գտնվում է  բժշկական հսկողության ներքո, նշվում է նրա վիճակի դրական դինամիկայի մասին:
 

Placeholder
Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով