Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է
Իրավունք
13:28 13/05/2020
Հայաստան

Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է

«Ակնկալում եմ, որ Աննա Դանիբեկյանը լինելու է այսօր դատավոր և որոշում է կայացնելու՝ հիմնվելով գործում առկա փաստական հանգամանքների վրա»,-yerevan.today-ի «Խոսքի ազատություն» հաղորմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մայիսի 8-ի դատական նիստում ներկայացվել ու քննարկվել է երեք միջնորդություն։ Դատական ակտը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի այսօր ժամը 17։50-ին։

«Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ կալանքը վերացվելու է։ Ամբողջությա՞մբ կվերացվի, թե՞  կփոփոխվի անձնական երշախավորությամբ, թե՞ գրավով, կդժավարանամ ասել, դա դատարանն է որոշում,  ունեմ մի շարք հիմքեր»,-ասաց փաստաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում։

Placeholder
Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է