Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
Առողջություն
10:57 13/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքում:

Կայքում հրապարակված տեղեկության համաձայն, այս պահին Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 647 դեպք: Առողջացել է 372 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4373, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ է 386 քաղաքացի:

Placeholder
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք