Վատիկանի թանգարանները կբացվեն այցելուների համար
Մշակույթ
12:42 13/05/2020
Աշխարհ

Վատիկանի թանգարանները կբացվեն այցելուների համար

Վատիկանի թանգարանները կբացվեն մայիսի 18-ին: Թանգարանները փակվել էին մարտի 9-ից և այցելել հնարավոր էր միայն առցանց՝ վիրտուալ տուրերի օգնությամբ: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։ 

Իտալիայի մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարության կազմած ուղեցույցի համաձայն, նախատեսված է տոմսերի նախնական պատվիրում, սոցիալական տարածության պահպանում: Վատիկանի թանգարաններում կլինեն թերմոսքաներներ այցելուների ջերմությունը չափելու համար, վերջիններս պարտավոր են դիմակներ կրել:

Placeholder
Վատիկանի թանգարանները կբացվեն այցելուների համար