Վրաստանը և Սլովակիան կզարգացնեն անվտանգ զբոսաշրջության ոլորտը
Տնտեսություն
19:03 13/05/2020
Տարածաշրջան

Վրաստանը և Սլովակիան կզարգացնեն անվտանգ զբոսաշրջության ոլորտը

Վրաստանը կմիանա անվտանգ զբոսաշրջության ծրագրին, որի իրականացումը Սլովակիայի կառավարությունը ներկայումս քննարկում է Ավստրիայի և Չեխիայի հետ, փոխանցում է regnum.ru-ն՝ հղում տալով Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզան Չապուտովի հետ։ Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը։

Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Վրաստանը շահագրգռված է զարգացնել անվտանգ զբոսաշրջության ոլորտը՝ հաշվի առնելով բոլոր միջազգային առաջարկությունները։

Վրաստանի նախագահը շեշտել է, որ ներկա իրավիճակը հնարավորություն է տալիս երկրին ավելի ամուր կապեր ստեղծել Եվրամիության հետ և ավելի մեծ ծավալով ինտեգրվել ԵՄ-ում։

Նշվում է, որ Սլովակիայի նախագահը ողջունել է Վրաստանի նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը՝ Եվրաինտեգրման հարցում։

 

Placeholder
Վրաստանը և Սլովակիան կզարգացնեն անվտանգ զբոսաշրջության ոլորտը