IWAS-ի խաղերը կանցկացվեն 2022 թ-ին
Աշխարհում
17:16 13/05/2020
Աշխարհ

IWAS-ի խաղերը կանցկացվեն 2022 թ-ին

Անդամահատված և սայլակավոր մարզիկների միջազգային  ֆեդերացիայի (IWAS) ղեկավարությունը  որոշում է կայացրել  մեկ տարով  հետաձգել խաղերը։ Այն  կկայանա 2022թ․ Սոչիում, հոկտեմբերի սկզբին։ Հետաձգվել է նաև սայլակավոր սուսերամարտիկների աշխարհի առաջնությունը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Նույն մրցավայրում  2015 թ. տեղի է ունեցել համանուն միջոցառումը, որտեղ 34 երկրների  800  պատվիրակներ  խաղարկել  են  մեդալների 213 հավաքածու՝  վեց մարզաձևերում։

Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մասնակցությամբ  միջազգային այդ ստուգատեսն  անցկացվում է  երկու տարին մեկ։ Առաջին անգամ այն կայացել է  1948 թ.՝  Մեծ Բրիտանիայում: Նշանակությամբ դա երկրորդն է պարալիմպիկ խաղերից հետո:

Placeholder