Կանոնավոր բեռնափոխադրումներ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
Տնտեսություն
11:37 13/05/2020
Հայաստան

Կանոնավոր բեռնափոխադրումներ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:

«Զվարթնոց»-ից մանրամասնում են, որ օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:

Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվության կարող եք ստանալ՝ այցելելով https://coyneair.com/ կայք:

Placeholder
Կանոնավոր բեռնափոխադրումներ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում