«Կատյուշա» երգի պատճառով Ուկրաինան սպառնացել է Թուրքիային զրկել զբոսաշրջիկներից
Քաղաքական
10:42 13/05/2020
Տարածաշրջան

«Կատյուշա» երգի պատճառով Ուկրաինան սպառնացել է Թուրքիային զրկել զբոսաշրջիկներից

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիխան սպառնացել է, որ երկիրը կարող է մնալ առանց Ուկրաինայից զբոսաշրջիկների՝ Հաղթանակի օրը Ալանիայում գտնվող հանգստավայրում հնչած երգի պատճառով։ Այս մասին նա գրել է Twitter-ում:

Դիվանագետի խոսքով, տեղական իշխանությունները աջակցել են «սադրիչ գործողություններին», որոնք, իբր, անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս միլիոնավոր ուկրաինացիների զգացմունքների նկատմամբ: Նա նաև գրառմանը կցել է տեսանյութ, որում երաժիշտները կատարում են «Կատյուշա» երգը։

Սիբիխան նշել է, որ հաճելի է մտածել, որ թուրք ընկերներին մոլորության մեջ են գցել:

«Կամ արդյո՞ք այլևս պետք չեն ուկրաինացի զբոսաշրջիկները», - եզրափակել է դեսպանը:

 

Placeholder
«Կատյուշա» երգի պատճառով Ուկրաինան սպառնացել է Թուրքիային զրկել զբոսաշրջիկներից