«Հրապարակ». Մարտի 1-ի դատավարությունը կվերածվի անվերջ մի գործընթացի
Օրվա մամուլ
09:44 14/05/2020
Հայաստան

«Հրապարակ». Մարտի 1-ի դատավարությունը կվերածվի անվերջ մի գործընթացի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոտ 3 ամիս դատական պրոցեսը ձգձգելուց հետո մայիսի 8-ին վերսկսված դատավարությունում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված էր քննարկել չորս վարչապետների ներկայացրած միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։

Եվ չնայած Քոչարյանի հիվանդությանն ու կորոնավիրուսի հետ կապված վտանգներին, չնայած 4 վարչապետների անձնական երաշխավորությանն ու փաստաբանական խմբի ջանքերին, դատավորը մերժեց միջնորդությունը, և ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանավայրում, իսկ Մարտի 1-ի դատավարությունը կվերածվի անվերջ մի գործընթացի, որի վերջնարդյունքում ո՛չ Մարտի 1-ի գործում հստակություն կմտցվի, ո՛չ արդարության և արդարադատության հանրային պահանջները կբավարարվեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Մարտի 1-ի դատավարությունը կվերածվի անվերջ մի գործընթացի