Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Տարածաշրջան
10:53 14/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 652 դեպք: Ապաքինվել է 383 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 պացիենտ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստանի է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կարանտինի ռեժիմում է մնում 4246 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 394-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք