Ադրբեջանում անցկացվելու են լայնածավալ զորավարժություններ
Քաղաքական
10:32 14/05/2020
Աշխարհ

Ադրբեջանում անցկացվելու են լայնածավալ զորավարժություններ

Ադրբեջանում մայիսի 18-22-ն անցկացվելու են լայնածավալ ռազմական զորավարժություններ, որին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող, օգտագործվելու է մոտ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, բանակային ավիացա:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն, ադրբեջանական բանակի լայնածավալ մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մայիսի 18-ից 22-ը»,- ասել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Նշվում է, որ զորքերի գործնական գործողությունները փորձարկվելու են տարբեր ուսումնական կենտրոններում։

Placeholder
Ադրբեջանում անցկացվելու են լայնածավալ զորավարժություններ