Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ասուլիսում առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասել էր, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշակի աշխատակիցներ, այդ թվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել են, քանի որ նախարարությունում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։