ՍԴ նախագահը շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման 30-ամյակի առթիվ
Իրավունք
09:20 14/05/2020
Հայաստան

ՍԴ նախագահը շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման 30-ամյակի առթիվ

Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։

Ըստ ՍԴ տարածած հաղորդագրության, ի պատասխան նշվածի՝ պարոն Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ նշված երկու ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։

Placeholder
ՍԴ նախագահը շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման 30-ամյակի առթիվ