Լուկաշենկոն հերթական անգամ բարձրացրել է ռուսական գազի գնի իջեցման հարցը
Քաղաքական
14:23 14/05/2020
Աշխարհ

Լուկաշենկոն հերթական անգամ բարձրացրել է ռուսական գազի գնի իջեցման հարցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է ռուսական գազի գնի իջեցման անհրաժեշտության մասին: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում է «БелТА» պետական գործակալությունը:

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ զրույցի ընթացքում Բելառուսի ղեկավարը նշել է, որ, ըստ իր տեղեկությունների, Ռուսաստանը 65-68 դոլարով բնական գազ է վաճառում Եվրոպային, իսկ Բելառուսի համար այն արժե 127 դոլար:

«Ի՞նչ կարող ենք ակնկալել ապագայում։ Ես կցանկանայի իմանալ, թե ինչ է արվել մինչ այժմ Բելառուսի համար բնական գազի գինը իջեցնելու համար»,- ասել է Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ սխալ էր Գերմանիային գազ վաճառել ավելի ցածր գնով, քան Բելառուսին:

Նշենք, որ անցած տարվա հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար (նախկին 150-ի փոխարեն), բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։
 

Placeholder
Լուկաշենկոն հերթական անգամ բարձրացրել է ռուսական գազի գնի իջեցման հարցը