«20 քառակուսի մետր տարածքով  խանութներում չի կարող 2 հոգուց ավել մարդ գտնվել». Էկոնոմիկայի փոխնախարար
Տնտեսություն
13:34 15/05/2020

«20 քառակուսի մետր տարածքով խանութներում չի կարող 2 հոգուց ավել մարդ գտնվել». Էկոնոմիկայի փոխնախարար

«20 քառակուսի մետր տարածքով  խանութներում չեն կարող 2 հոգուց ավել մարդ գտնվել»,- այսօր կառավարության մամուլի  սրահում հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարարի Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով պարետի վերջին որոշումը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ որոշմամբ մայիսի 18-ից հանվելու են մի շարք ոլորտներում առկա սահմանափակումները,  բայց այն գործունեության ոլորտները, որտեղ ժամանակավորապես դեռ սահմանափակումներ կլինեն,  կթույլատրվի առցանց, հեռավար կամ առաքման միջոցով գործունեությունը:

Ըստ փոխնախարարի, սահամանափակված կլինի հյուրանոցային և այլ բնակատեղերի տրամադրման գործունեությունը՝  բացառությումբ այն տնտեսվարողների, որոնք կկիրառեն հյուրերի հաշվառման ռեգիստր, հանգստյան տների գործունեությունը սահմանափակված չեն լինի:

Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ հանվել են նաև հանրային սննդի օբյեկտների գործունեության այն սահմանափակումը, ըստ որի, վերջիններս կարող էին միայն բացօթյա գործունեություն իրականացնել:

Էկոնոմիկայի փոխնախարարը թվարկեց այն գործունեությունները, որոնք թույլատրվելու են , բայց շեշտեց, որ պարետի որոշմամբ հաստատվել է 12 հավելված, որոնցում հստակ սահմանված է յուրաքանչյուր գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ կանոնները և դրանց պահպանման նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացվելու:

«Բոլոր չարգելված գործունեության տեսակները, չսահմանափակված գործունեություն տեսակները թույլատրվելու է իրականացնել միայն այն դեպքում, ամբողջովին կատարվեն հավելվածներով սահմանված կանոները»,- հայտարարեց փոխնախարարը և տնտեսվարողներին խորհուրդ տվեց մայիսի 18-ից չսկսել գործունեությունը, եթե չեն կարողանա ապահովել այդ կանոնների կատարումը:

Վարոս Սիմոնյանն անդրադարձսվ հանրային տրանսպորտից օգտվելու համար  սահմանված կանոններին, ըստ որոնց արգելվում է կանգնած երթևեկելը, եթե  տրանսպորտի միջոցի երկարությունը փոքր է 9 մետրից, տրանսպորտում պետք է լինի ախտահանիչ միջոցներ, առանց դիմակի  և ախտահանման չի թույլատրվելու նստել տրանսպորտ:

Հանարային սննդի օբյեկտներում բարձր ջերմությունով և այլ ախտանիշներով հաճախորդներին չեն սպասարկի և նրանց վերաբերյալ տեղկատվությունը կհաղորդվի Առողջապահության նախարարության թեժ գծերին:

Հարց- կա մտահոգություն, որ դիմակներ կրելու պարտադրանքը ինչ-որ մեկի նոր սկսած բիզնեսին խթանելու համար է: 

Վ. Սիմոնյան- «Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման 5-րդ կետով սահմանվում է, որ հնարային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է: Տնից դուրս գալուց քաղաքացին պետք պարտադիր ունենա պաշտպանիչ միջոցներ, բայց եթե զբոսնում է բաց տարածքում և իր կողքին մարդ չկա, ապա կարող է չկրել: Դրանց առկայությունն պարտադիր է շփվելիս և խանութներ մտնելու համար: Չկա որևէ այլ նպատակա, բացի առողջության պահպանումը և բոլորը պետք  է հետևեն այդ կանոններին»:

Հարց-«Տաքսիներում ի՞նչ տրամաբանությամբ է թույլատրվում մեկից ավելի ուղևոր ունենալ հետևի նստատեղում, բայց չի թույլատրվում նստել վարորդի կողքին»:
Վ. Սիմոնյան. «Այդ կանոները մշակվել են բոլոր մարմինների համագործակցության արդյունքում: Հետևում նստած լինելը ավելի քիչ ռիսկեր է պարունաում, քան վարորդի կողքին նստելը: Նման կանոն կա նաև հանրային սննդի կետերում՝ նստատեղերի հեռավորությունը պետք է լինի1.5 մետ»:

Placeholder
«20 քառակուսի մետր տարածքով խանութներում չի կարող 2 հոգուց ավել մարդ գտնվել». Էկոնոմիկայի փոխնախարար