Ընտանիքի միջազգային օրն է
Օրվա թեմա
11:57 15/05/2020
Աշխարհ

Ընտանիքի միջազգային օրն է

«Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը» (Բալզակ):

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվել է որպես Ընտանիքի օր:

«Ընտանիքը նման է եկեղեցու, որի քահանան մայրն է» (Գարեգին Ա Հովսեփյանց ):

Placeholder