Վերլուծաբաններն անվանել են` ով է լինելու աշխարհում առաջին տրիլիոնատերը
Տնտեսություն
11:34 15/05/2020
Աշխարհ

Վերլուծաբաններն անվանել են` ով է լինելու աշխարհում առաջին տրիլիոնատերը

Փոքր բիզնեսի խորհրդատվական ծառայությունների վերլուծաբանները կարծում են, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կլինի առաջին դոլարային տրիլիոնատերն աշխարհում: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է « Comparisun»-ը:

Ըստ մասնագետների, դա տեղի կունենա մինչև 2026 թվականը:

Ըստ Bloomberg-ի, Բեզոսի հարստությունը ներկայումս կազմում է 144 միլիարդ դոլար, իսկ գործարարի համար մոտ ապագայում եկամտի կտրուկ աճը կարող է ապահովել առցանց գնումների պահանջարկի մեծացումը՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։

Նշվում է, որ Amazon-ի բաժնետոմսերի արժեքն այժմ զգալիորեն աճել է: Ընթացիկ տարվա ընթացքում Բեզոսն ավելացրել է իր կարողությունը 29,4 միլիարդ դոլարով:

Աշխարհի երկրորդ տրիլիոնատերն աշխարհում կարող է լինել չինացի դիվելոփերՍյույ Ցզյաինյան: Վերլուծաբանների կարծիքով, դա տեղի կունենա 2027 թ.-ին։ Կանխատեսվում է, որ  երրորդ տեղը կզբաղեցնի Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման, որի կարողությունը 2030 թվականին կարող է հասնել տրիլիոն դոլարի:
 

Placeholder
Վերլուծաբաններն անվանել են` ով է լինելու աշխարհում առաջին տրիլիոնատերը