ՈւԵՖԱ-ի նախագահ. Ֆրանսիացիները շտապեցին ավարտել մրցաշրջանը
Սպորտ
10:49 15/05/2020
Աշխարհ

ՈւԵՖԱ-ի նախագահ. Ֆրանսիացիները շտապեցին ավարտել մրցաշրջանը

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Ֆրանսիայի՝ ֆուտբոլային մրցաշրջանը վաղաժամ ավարտելու մասին որոշումը համարում է վաղաժամ։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների առաջնությունը  վաղաժամ ավարտվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին գրում է news.ru կայքը։

«Կարծում եմ, որ մրցաշրջանը բավականին վաղ է ավարտվել։ Իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը։ Բայց ինչ կարող էին անել ակումբները, եթե Ֆրանսիայի իշխանությունն ընդունել էր, իմ կարծիքով, վաղաժամ որոշում»,-  ասել է Չեֆերինը։

Նրա կարծիքով, շատ երկրներ ցանկանում են ավարտել ֆուտբոլային մրցաշրջանը։

«ՈւԵՖԱ-ն ունի կոնկրետ պլան, որը մենք  կառաջարկենք ազգային ֆեդերացիաներին։  Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 2020/21 թվականների օրացույցը կմնա նույնը»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը։
 

Placeholder