Աշխարհում COVID-19-ի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 302 հազարը
Առողջություն
10:42 15/05/2020
Աշխարհ

Աշխարհում COVID-19-ի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 302 հազարը

Աշխարհում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 302, 462 մարդ, անցած օրվա ընթացքում գրանցվել է 5242 մահ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներին։

Ընդհանուր առմամբ, աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4,443,793 դեպք, որից  95,872-ը՝ նախորդ օրվա ընթացքում։ Ավելի քան 1 մլն 588 հազար մարդ վերականգնվել է հիվանդությունից:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

 

Placeholder
Աշխարհում COVID-19-ի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 302 հազարը