Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել 5,8-8,8 տրիլիոն դոլար
Ասիական զարգացման բանկի մասնագետները վերլուծել են կորոնավիրուսի պատճառով համաշխարհային կորուստները և եկել եզրակացության, որ եթե տնտեսությունը չվերականգնվի կես տարում, ապա ֆինանսական աշխարհին սպասվում է 8,8 տրիլիոն դոլարի կորուստ։
«Այս նոր վերլուծությունը ներկայացնում է COVID-19-ի՝ էական տնտեսական ազդեցության լայն պատկերը։ Դրանում ընդգծվում է նաև քաղաքականության միջոցառումների կարևոր դերը, որոնք կարող են օգնել մեղմացնել տնտեսությանը հասցված վնասները»,- news.ru-ի հաղորդմամբ, ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Կանխատեսումների համաձայն, եթե տնտեսությունը կես տարում վերականգնվի, բայց ոչ երեք ամսից շուտ, ապա կորուստը կկազմվի 5,8 տրիլիոն դոլար։