Իրանում մեկ օրում COVID-19-ի 2000-ից ավելի նոր դեպք է հաստատվել
Տարածաշրջան
14:51 15/05/2020
Տարածաշրջան

Իրանում մեկ օրում COVID-19-ի 2000-ից ավելի նոր դեպք է հաստատվել

Իրանում վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2 հազար նոր դեպք, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրի խոսքը:

«Անցած օրվա ընթացքում մեզ հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսային վարակի 2,102 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է 116,635 դեպք: Միևնույն ժամանակ, վերականգնվել է 9,1836 մարդ», - ասել է նա:

Վերջին անգամ Իրանում նման ցուցանիշ գրանցվել էր ապրիլի 7-ին: Սակայն, ինչպես նշել է Ջահանպուրը, նոր վարակվածների 80% -ը մեղմ ախտանիշներ ունեցողներն են։

Նա նաև տեղեկացրել է, որ անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 48 մարդ,  ընդհանուր առմամբ, մահացածների թիվը 6 902 է:

Placeholder
Իրանում մեկ օրում COVID-19-ի 2000-ից ավելի նոր դեպք է հաստատվել