Շիրակում կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է
Առողջություն
16:21 15/05/2020
Հայաստան

Շիրակում կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 53-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի կայքից։ 

Կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է, անցնող երկու օրում արձանագրվել է առողջացման 6 դեպք։ 26 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 245 քաղաքացի։

Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1472 նմուշառում, մայիսի 12-ից 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 149 նմուշառման հետազոտություն։

Placeholder
Շիրակում կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է