Հայաստանում 2019թ-ին կայացած 706 համերգից միայն 95-ն է եղել գյուղական վայրերում
Մշակույթ
15:05 16/05/2020
Հայաստան

Հայաստանում 2019թ-ին կայացած 706 համերգից միայն 95-ն է եղել գյուղական վայրերում

Ըստ համերգային 18 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2019թ. hանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 706 համերգի ներկա է եղել 238.9 հազ. մարդ:

18 համերգային կազմակերպություններից 12-ը Երևանում են, երեքական՝ Լոռիում և Շիրակում։
706 համերգից  543 -ը կայացել է Երևանում, 88 -ը՝ Լոռիում, 75 -ը՝ Շիրակում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, համերգներից ստացված հասույթը կազմել է 153.2 մլն. դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 216.9 հազ. դրամ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2019-ին կայացած 706 համերգից միայն 95-ն է եղել գյուղական վայրերում։

Ըստ աղբյուրի, արտերկրում կազմակերպված 38 համերգ-հյուրախաղերից 13-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 5-ը` ԱՊՀ երկրներում, 8-ը` Իրանում, 7-ը` Վրաստանում, 5-ը՝ Չինաստանում։

Placeholder