«Եվրատեսիլ 2020»-ը մայիսի 16-ին ուղիղ եթերով հեռարձակելու է 46 երկիր
Մշակույթ
16:06 16/05/2020
Աշխարհ

«Եվրատեսիլ 2020»-ը մայիսի 16-ին ուղիղ եթերով հեռարձակելու է 46 երկիր

«Եվրատեսիլ» երգի մրցույթը և Show Europe Shine A Light-ը 46 երկիր ուղիղ եթերով կհեռարձակի մայիսի 16-ին, այն օրը, երբ Ռոտերդամում պետք է տեղի ունենար «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի եզրափակիչը:

Show Europe Shine A Light-ը, զրկված լինելով մրցակցային բաղադրիչից, մի տեսակ շքերթ կլինի բոլոր այն երգերի համար, որոնք պետք է ներկայացնեին երկրները Ռոտերդամում կայանալիք մրցույթում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շոուի շրջանակներում Եվրատեսիլ 2020-ի բոլոր մասնակիցները, գտնվելով իրենց երկրներում, միասին երգելու են Katrina and the Waves խմբի Love Shine A Light երգը, որը հաղթել է 1997 թվականի մրցույթում:

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Եվրատեսիլի կազմակերպիչները չեղարկեցին այս տարի Ռոտերդամում նախատեսված մրցույթը: Ավելի ուշ որոշվեց, որ մասնակիցները ստիպված կլինեն 2021 թվականին հանդես գալ նոր երգերով:

Placeholder
«Եվրատեսիլ 2020»-ը մայիսի 16-ին ուղիղ եթերով հեռարձակելու է 46 երկիր