Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Տարածաշրջան
14:18 16/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վեց նոր դեպք: Տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության stopcov.ge հատուկ վեբ-կայքում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։

Հետևաբար, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 677 դեպք, այդ թվում` 419՝ ապաքինված, 12՝ մահվան ելքով:

Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի երեք քաղաքացի:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 873, իսկ ստացիոնար բուժում ստանում 393 մարդ:

Placeholder
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք