18.05.2020. 351 նոր վարակակիր, 94 առողջացած և մահվան մեկ դեպք
Օրվա թեմա
11:09 18/05/2020
Հայաստան

18.05.2020. 351 նոր վարակակիր, 94 առողջացած և մահվան մեկ դեպք

Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այսպիսով`  Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։

Placeholder