Հունիսի 1-ից Սոչիում կսկսեն գործել 65 լողափ-առողջարաններ
Աշխարհում
15:05 18/05/2020
Աշխարհ

Հունիսի 1-ից Սոչիում կսկսեն գործել 65 լողափ-առողջարաններ

Հունիսի 1-ից հյուրերի համար կբացվեն Սոչիի լողափ-առողջարաններից 65-ը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով քաղաքային կառավարման առողջարանների և զբոսաշրջության վարչության տնօրեն Սվետլանա Բատյայկինայի խոսքը:

Նա տեղեկացրել է, որ քաղաքում արձակուրդային սեզոնի նախապատրաստումը սկսվել է մարտի վերջին, այն ընթանում է ըստ պլանի, չնայած երկրում առկա սահմանափակումներին:

Ըստ Ս. Բատյայկինայի, բոլոր 190 լողափերը պատրաստվում են զբոսաշրջիկներ ընդունելուն. «Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո կգործեն 82 լողափեր»։

Նրա խոսքով, այս տարի հատուկ ուշադրություն է դարձվում սանիտարական անվտանգության ապահովմանը, սոցիալական հեռավորության միջոցների և նորմերի պահպանմանը, լողափերի այցելուների իրազեկմանը։ 

Այսպիսով, Ռոսպոտրեբնադզորի առաջարկով տաղավարները կտեղադրվեն միմյանցից զգալի հեռավորության վրա:
 

Placeholder
Հունիսի 1-ից Սոչիում կսկսեն գործել 65 լողափ-առողջարաններ