Հուլիսի 1-ից Թաիլանդում կվերաբացվեն դպրոցները
Կրթություն, գիտություն
10:58 18/05/2020
ԼՂՀ

Հուլիսի 1-ից Թաիլանդում կվերաբացվեն դպրոցները

Թաիլանդի բոլոր դպրոցները հուլիսի մեկից կբացվեն և կվերսկսեն դասերը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով երկրի կրթության նախարար Նաթաֆոն Թիփսուվայի խոսքը:

Նշվում է, որ նախարարի ելույթը հեռարձակվել է այսօր առավոտյան Թայիլանդի պետական «NBT» հեռուստաալիքով։

«Այս որոշումը վերջնական է, երկրի բոլոր դպրոցները հուլիսի 1-ին կբացեն իրենց դռները», - ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է՝ եթե համաճարակաբանական իրավիճակը վատթարանա, իրենք միջոցներ կձեռնարկեն տարածաշրջանում վարակի տարածումը սահմանափակելու համար, և, հավանաբար, կրկին  դպրոցները կանցնեն առցանց ուսուցման մեթոդին։

Թաիլանդում ուսումնական տարին սովորաբար սկսվում է մայիսին և ավարտվում է փետրվարի վերջին: Կիսամյակների միջև արձակուրդները անցկացվում են սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսը:

Ներկայումս երկրի բոլոր դպրոցներն իրականացնում են հեռավար ուսուցում։ Սմարթֆոններ և համակարգիչներ չունեցող երեխաների համար գործում է Թաիլանդի կրթության նախարարության հատուկ կրթական ալիքը:

Placeholder