Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ եվրոպական մրցաշրջանը կավարտվի օգոստոսին, չնայած նրան, որ խաղերը կանցկացվեն առանց հանդիսականի։
Եվրանյուզի հաղորդմամբ, մայիսի 27-ին ՈւԵՖԱ-ն պետք է հաստատի ամսաթվերը։ Չեֆերինը վստահություն է հայտնել, որ ազգային ասոցիացիաների առնվազն 80 տոկոսը կավարտեն մրցաշրջանը։
ՈւԵՖԱ-ի ղեկավարը նաև հայտնել է, որ Եվրոպայի առաջնությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել է հաջորդ տարվա ամառ, կարող է անցկացվի նույն քաղաքներում, քանի որ 12-ից 9-ը պատրաստակամություն են հայտնել։ Ասոցիացիան բանակցություններ է բարում Հռոմի, Բիլբաոյի և Մյունխենի հետ։