Այսօր չկան տեխնոլոգիաներ,որոնք թույլ կտան շատ մանր չիպեր տեղադրել ձեր կոկորդում.Մարտիրոսյան
ՏՀՏ-ն Հայաստանում
20:30 18/05/2020
Հայաստան

Այսօր չկան տեխնոլոգիաներ,որոնք թույլ կտան շատ մանր չիպեր տեղադրել ձեր կոկորդում.Մարտիրոսյան

Կորոնավիրուսի վերաբերյալ շատ չափազանցված, տարօրինակ և սխալ ուղղությամբ գնացող  պատկերացումներ կան: Այս մասին «Մարդկանց չիպավորում. հնարավո՞ր է, թե ոչ» տեսանյութում ասում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Չիպավորման մասին խոսող մարդիկ այդքան էլ ճիշտ չեն, որովհետև մի բան ակնհայտ է՝այսօր շատ մարդիկ կան, որոնց ձեռքում կա իշխանություն, հարստություն և մեծ հաճույքով դա կանեին, այսինքն, կստեղծեին ինչ-որ մի համակարգ, որը թույլ կտար մարդկանց վերահսկել, թելադրել և այլն: Կարծում եմ՝ կանցնեն տասնամյակներ, դարեր և ինչ-որ մի օր կդառնա իրականություն: Ցանկացողները շատ են և հերթ են կանգնած:

Բայց այսօր չկան տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան շատ մանր չիպեր տեղադրել ձեր կոկորդի մեջ, չկան չիպեր, որոնք հնարավոր կլինի տեղադրել մկանային ներարկման միջոցով»,- ասում է  փորձագետը:

Մանրամասն տեսանյութում։

Placeholder