Սքեյթբորդինգի նորամուտը՝ Տոկիոյի խաղերում
Աշխարհում
17:53 18/05/2020
Աշխարհ

Սքեյթբորդինգի նորամուտը՝ Տոկիոյի խաղերում

Սքեյթբորդինգը ընդգրկվել է օլիմպիական ծրագրում և  նորամուտը  կկայանա Տոկիոյի  խաղերում։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ 

Այդ մարզաձևի ֆեդերացիան (World Skate) տեղեկություններ է հաղորդել  օլիմպիական խաղերի որակավորման գործընթացի վերաբերյալ: Նախնական ծրագիրը  խափանվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Վարկանիշային մրցումների որակավորման ժամկետը երկարաձգվել է  մինչև 2021թ․ հունիսի 29-ը։ Անորոշ ժամանակով հետաձգվել են 2020, 2021թթ․ աշխարհի առաջնությունները։ Ամեն բան կհաստակեցվի համավարակի իրավիճակի փոփոխությունից հետո։

 

Placeholder