FIG-ի «Համերաշխության հիմնադրամը» կաջակցի ազգային ֆեդերացիաներին
Աշխարհում
17:00 18/05/2020
Աշխարհ

FIG-ի «Համերաշխության հիմնադրամը» կաջակցի ազգային ֆեդերացիաներին

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) «Համերաշխության հիմնադրամը»  կաջակցի  այն մարմնամարզիկներին և ազգային ֆեդերացիաներին, որոնք  տուժել են COVID-19 -ի  համաճարակի պատճառով: Հիմնադրամը կազմում է  400, 000 շվեյցարական ֆրանկ։

Ըստ ՀԱՕԿ-ի, բաշխման չափանիշները դեռ որոշված չեն և ըստ հայտերի շուտով կհաստատվի գործընթացը: FIG-ը նաև հրաժարվել է ազգային ֆեդերացիաների 2020թ․ անդամավճարներից։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան  չեղյալ  է հայտարարել սպորտային և գեղարվեստական մարմնամարզության 2021թ․ աշխարհի  պատանեկան առաջնությունները: Դրանք կանցկացվեն 2023թ-ին։

Placeholder