Հենրիխ Մխիթարյանը կիսվել է ծրագրերով ու սպասելիքներով
Աշխարհում
20:00 18/05/2020
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը կիսվել է ծրագրերով ու սպասելիքներով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ կցանկանար մնալ հռոմեական ակումբում:

Նշենք, որ իտալական «Ռոման» վարձակալել է Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպանին։ 

Մխիթարյանի խոսքերը ցիտում է sport-express.ru- ն .

«Հռոմ ժամանելու առաջին իսկ օրվանից ես ինձ լավ էի զգում քաղաքում և թիմում: Վատ չէր լինի այստեղ մնայի: Հիմնական նպատակը Չեմպիոնների լիգա մտնելն ու տիտղոսներ նվաճելն է: A սերիան ունի իր առանձնահատկությունները, շատերը թերագնահատում են այն, բայց գրավիչ է:  Հնարավոր է որ 20 տարի առաջվանը չէ, բայց  ուրախ եմ, որ այս մրցակցությունը շարունակ աճում է»:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը Ա սերիայում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 հաջողված փոխանցման հեղինակ:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է ծրագրերով ու սպասելիքներով