ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն ստորագրել են  փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին պայմանագիր
Աշխարհում
17:34 18/05/2020
Աշխարհ

ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն ստորագրել են փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին պայմանագիր

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և առողջապահության համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը ստորագրել են  փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

ՄՕԿ-ի ղեկավարն այդ առիթով ասել է, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացում ակնհայտ դարձավ սպորտի և առողջության կարևորությունը: Սպորտով զբաղվող   մարդկանց մոտ ավելի մեծ է կորոնավիրուսը հաղթահարելու հավանականությունը։

Ֆիզկուլտուրայով զբաղվելը  ծախսատար չէ, բայց մեծ է դրա առավելությունը։ Ահա թե ինչու երկրների կառավարություններին կոչ է արվում բարձր գնահատել ֆիզկուլտուրայի դերը և աջակցության ծրագրերում ներառել սպորտը։

Սպորտը ոչ միայն  տնտեսական գործոն է, այլև նաև  ունի սոցիալական մեծ նշանակություն: Իսկ ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարևոր է առողջությունը, որն ամեն ինչի հիմքն է  հանդիսանում:

 

Placeholder
ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն ստորագրել են փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին պայմանագիր