Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստ է նվիրել առողջապահական համակարգին
Հասարակություն
11:51 18/05/2020
Հայաստան

Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստ է նվիրել առողջապահական համակարգին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվել է շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողներին` անվտանգ և արդյունավետ աշխատանքի համար:
Համավարակի ժամանակ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռի կողմից առողջապահության նախարարությանը նախորդիվ փոխանցվել են ընդհանուր առմամբ շուրջ երեսուն միլիոն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ:

Առողջապահության ոլորտի հետ համագործակցության ծրագրերն իրականանում են Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող «Իզմիլրյան» բժշկական կենտրոնի միջոցով:

Placeholder
Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստ է նվիրել առողջապահական համակարգին