«Եվրատեսիլի» պատմության մեջ ամենահայտնի երգը
Մշակույթ
10:07 18/05/2020
Աշխարհ

«Եվրատեսիլի» պատմության մեջ ամենահայտնի երգը

«Եվրատեսիլ»-ն անցկացրել է քվեարկություն և պարզել մրցույթի պատմության ընթացքում ամենահայտնի  երգը։ Քվեարկության արդյունքում հանդիսատեսն ընտրել է շվեդական ABBA խմբի «Waterloo» երգը։

News.ru-ի հաղորդմամբ, մրցույթի երկրպագուները կարող էին մասնակցել քվեարկությանը` մրցույթի փոխարեն անցկացված առցանց համերգի ընթացքում, որը  կազմակերպվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկված մրցույթի փոխարեն։ ABBA խումբը «Waterloo» երգով հանդես է եկել «Եվրատեսիլում» 1974 թվականին։

Առցանց համերգի ժամանակ նաև նշել են, որ շվեդական խումբը հայտնի է դարձել հենց այս երգով։ Մրցույթում հանդես գալուց հետո ABBA սկսել է գլխավորել Բրիտանիայի և մի քանի այլ երկրների վարկանշային աղյուսակները։

Քվեարկության ցուցակում ևս 19 երգ է եղել, այդ թվում նաև Իսրայելիզ երգչուհի Նետա Բարզիլայի, բրիտանական  Bucks Fizz խմբի երգերը։

Placeholder
«Եվրատեսիլի» պատմության մեջ ամենահայտնի երգը