100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք ունենք. Թորոսյան
Առողջություն
12:55 18/05/2020
Հայաստան

100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք ունենք. Թորոսյան

351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդության աճի դինամիկան։

Նախարարը նշել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4.823 դեպք:

Ըստ նախարարի տրամադրած տվյալների՝ դեպքերի 2.718-ն ակտիվ է։

«100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք,  61 մահ, 1.3% մահացություն»,- գրել է Ա. Թորոսյանը։

Placeholder
100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք ունենք. Թորոսյան