Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվում 5 հղի է եղել
Առողջություն
14:57 19/05/2020
Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվում 5 հղի է եղել

Ապրիլի 21-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը 1401 էր, առողջացածների թիվը 609-ը, Panorama.am-ը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն վարկակիր հղիների թվի, հիվանդության՝ պտղի հնարավոր ազդեցության և այլնի մասին։

Panorama.am- Ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 1401 հիվանդներից քանի՞ս են հղիներ։

ԱՆ- Ապրիլի 21-ի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 4 հղի:

Panorama.am- Ինչպե՞ս է գնահատվում նրանց վիճակը, քանի՞սն են ջերմում, ի՞նչ դեղամիջոցներ են ընդունում։

ԱՆ- Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, ստանում են ախտանշանային բուժում` ըստ անհրաժեշտության

Panorama.am- Բուժման ընթացքում պտղի զարգացման, աճի վերաբերյալ հետազոտություններ իրականացվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այո, ի՞նչ են ցույց տվել դրանք, եթե ոչ, ինչո՞ւ։

ԱՆ- Բուժման մեջ գտնվող հղիների պտղի վիճակը գնահատվում է ռուտինային կարգով, շեղումներ չեն հայտնաբերվել:

Panorama.am- 609 առողջացածների թվում քանի՞ հղի կա։ Դուրս գրումից հետո նրանք որ բուժհաստատության վերահսկողության ներքո են բուժզննումներ ու հետազոտություններ անցնում։

ԱՆ- Ապրիլի 21-ի դրությամբ հիվանդանոցից առողջացումով դուրս է գրվել 1 հղի, որի հետագա հսկողությունն իրականացվում է նախածննդյան հսկողություն իրականացնող այն բուժհաստատությունում, որտեղ վերջինս գրանցված էր մինչև կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերումը:

Panorama.am- Օրեր առաջ կորոնավիրուսով հիվանդ կինը ծննդաբերել էր, պտղի թեստավորման արդյունքը դրակա՞ն, թե՞ բացասական էր։

ԱՆ- Նորածնի առաջին թեստի արդյունքը բացասական է:


 

Placeholder
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվում 5 հղի է եղել