Գեղարքունիքի մարզում COVID-19-ի 284 հաստատված դեպք կա. մարզպետ
Առողջություն
15:45 19/05/2020
Հայաստան

Գեղարքունիքի մարզում COVID-19-ի 284 հաստատված դեպք կա. մարզպետ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, առողջացել է 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է»,- տեղեկացրել է նա:

Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր և Զոլաքար համայնքներում:
 

Placeholder
Գեղարքունիքի մարզում COVID-19-ի 284 հաստատված դեպք կա. մարզպետ