ԱՄՆ-ը վերջնագիրը է ներկայացրել ԱՀԿ-ին
Քաղաքական
14:23 19/05/2020
Աշխարհ

ԱՄՆ-ը վերջնագիրը է ներկայացրել ԱՀԿ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեսուսին ուղղված նամակը, որում նա նախազգուշացրել է միջոցներ կիրառելու մասին, այն դեպքում, եթե կազմակերպությունն առաջիկա 30 օրվա ընթացքում իր վրա էական բարելավումների պարտավորություն չվերցնի:

«Միացյալ Նահանգների նախագահի իմ պարտականությունն է ձեզ տեղեկացնել, որ եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջիկա 30 օրվա ընթացքում չստանձնի զգալի բարելավումներ կատարելու պարտավորություններ, ես ԱՀԿ-ի ֆինանսավորումը ժամանակավորապես կասեցնելու իմ որոշումը կվերանայեմ և կկայացնեմ մշտապես սառեցման որոշում և կվերանայեմ մեր անդամակցությունն այս կազմակերպությանը»,- ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ասվում է Թրամփի նամակում, որը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։

«Ես չեմ կարող թույլ տալ, որ Ամերիկայի հարկատուները շարունակեն ֆինանսավորել մի կազմակերպություն, որն այս վիճակում ակնհայտ չի ծառայում Ամերիկայի շահերին»,- ասել է Թրամփը:

Նախագահն իր նամակում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել այն մասին, որ ԱՀԿ-ն բաց է թողել կամ անտեսել է կորոնավիրուսի տարբեր նախազգուշական նշաններ և քննադատել է Չինաստանի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:

«Ապրիլի 14-ին ես որոշեցի ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի մասնակցությունը ԱՀԿ աշխատանքներին, քանի դեռ իմ աշխատակազմը հետաքննում է կազմակերպության անհաջող արձագանքը COVID-19 բռնկմանը», - հիշեցրել է Թրամփը:

Ըստ նրա, ԱՀԿ-ի վստահությունը վերականգնելու միակ ճանապարհն այն կլինի, որ ցուցադրի իր անկախությունը Չինաստանից:

Չինաստանի իշխանությունները կարծում են, որ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, քանի դեռ համաճարակը չի պարտվում:՝

Placeholder
ԱՄՆ-ը վերջնագիրը է ներկայացրել ԱՀԿ-ին