Sotheby's-ն աճուրդում ներկայացնելու է Այվազովսկու կտավներից
Մշակույթ
14:30 19/05/2020
Աշխարհ

Sotheby's-ն աճուրդում ներկայացնելու է Այվազովսկու կտավներից

Sotheby's աճուրդային տունը մայիս-հունիսին անցկացնելու է ռուսական արվեստի երկու աճուրդ. կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ դրանք անցկացվելու են առցանց։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են աճուրդային տնից։

Մայիսի 26-ից հունիսի 2-ն անցկացվելու է «Ռուսական գեղանկարչության» աճուրդ, ներկայացված է լինելու նաև հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլյան ծոց» կտավը, որը գնահատվել է 800 հազար ֆունտ ստերլինգից մինչև 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հունիսի 9-17-ին կայանալու է «Ռուսական դեկորատիվ-կիրառական արվեստի» աճուրդ,  ներկայացվելու է ավելի քան 200 լոտ։

Placeholder
Sotheby's-ն աճուրդում ներկայացնելու է Այվազովսկու կտավներից