Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի առաջին փորձարկումները դրական արդյունք են տվել
Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Inc ընկերությունը նախօրեին հայտարարել է, որ կլինիկական փորձարկումների վաղ շրջանում իր փորձնական COVID-19 պատվաստանյութը մշակել է հակամարմիններ, որոնք կարող են չեզոքացնել նոր կորոնավիրուսը հիվանդների մոտ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը հավասար էր COVID-19- ից առողջացած մարդկանց արյան նմուշների հետ:
Ուսումնասիրության մասնակիցներին տրվել է պատվաստանյութի երեք տարբեր չափաբաժին: Ինչպես նշում է Moderna-ն, բացահայտվել է, որ հիվանդի իմունիտետի բարձրացումը կախված է եղել ներարկված պատվաստանյութի չափաբաժնից:
Պարզվել է նաև, որ mRNA-1273 պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, անվտանգ է մարդկանց օրգանիզմի համար:
Հիշեցնենք, որ Moderna- ն ակտիվորեն ներգրավված է նոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ մշակելու ջանքերում: Անցյալ շաբաթ ԱՄՆ առողջապահության նախարարությունը թույլատրեց ընկերությանը անցնել աշխատանքի հաջորդ փուլին պատվաստանյութի պատրաստման հարցում: Հետազոտությունների նոր փուլը նախատեսվում է սկսել հուլիսին:
Պատվաստանյութերի հետազոտության խոստումնալից արդյունքների մասին զեկույցներից հետո ԱՄՆ ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել ավելի քան 2 տոկոսով: