Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
Քաղաքական
13:38 19/05/2020
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով այսօր ժամը 13։00-ին նշանակված նիստը հետաձգվեց։ Դատական նիստին չէր ներկայացել Ռոբերտ Քոչարյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին:

«Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ դատական  նիստը չի կարող շարունակվել, այսօրվա դատական նիստը հետաձգվում է»,- ասաց դատավորը։

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13-ին:
 

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց