Բաց վայրերում դիմակ չունեցողներին 10 հազար դրամով տուգանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Իրավունք
14:51 19/05/2020
Հայաստան

Բաց վայրերում դիմակ չունեցողներին 10 հազար դրամով տուգանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանը ձայների 92 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Ըստ նախագծի, առաջարկվում է բաց վայրերում դիմակ չունեցող անձանց տուգանել 10 հազար դրամով՝ նախկին 100-250 հազար դրամի փոխարեն։

Առաջարկվում է նաև, որ օրենքն ուժի մեջ մտնի ընդունուման պահից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օրենքի նախագծի քննարկման ժամանակ վստահեցրել էր՝ օրենքի ընդունումից հետո տուգանվող քաղաքացիների թիվը կմեծանա, դեպքերն էլ տեսանելի կլինեն։

Placeholder
Բաց վայրերում դիմակ չունեցողներին 10 հազար դրամով տուգանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց