Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Առողջություն
16:03 20/05/2020
Հայաստան

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 290 դեպք, առողջացել է 119 քաղաքացի։ Արձանագրված մահերի թիվը 3 է»,- գրել է մարզպետը։

Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր և Զոլաքար համայնքներում:
 

Placeholder
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք