Համազգային թատրոնի նոր շենքի շինաշխատանքները շարունակվում են
Մշակույթ
09:15 20/05/2020
Հայաստան

Համազգային թատրոնի նոր շենքի շինաշխատանքները շարունակվում են

Երևանում շարունակվում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները։ Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը  թատրոնի ֆեյսբուքյան էջում  հրապարկված տեսանյութում հենց շինհրապարակից պատմում է, թե ուր են հասել աշխատանքները. արդեն պատրաստ է բեմատուփը, միջանցքները, հարդարման սենյակները սալիկապատված են։ Արդեն թատրոնի արտաքին երեսպատումն է արվում։

«Աշխատանքները ողջ թափով առաջ են գնում։ Արագ ու որակյալ են աշխատում»,- ասում է Ա.Նավասարդյանը։

Նրա կարծիքով, գեղեցիկ, ճաշակով թատրոն է լինելու։

«21-րդ դարում եթե կառուցում ես թատրոն, չի կարող ժամանակակից չլինել և ձևով, և, ինչու ոչ, նաև բովանդակությամբ։ Սպասենք նորություններին»,- ասում է թատրոնի տնօրենը։

Հիշեցեննք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը կայացել է 2019 թ. մարտի 23-ին։Շենքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը, կառուցապատողն ու ներդրողն է «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում, մինչ օրս սեփական շենք չունի:

Placeholder
Համազգային թատրոնի նոր շենքի շինաշխատանքները շարունակվում են