Իտալիան բացում է առաջին թանգարանները
Մշակույթ
11:25 20/05/2020
Աշխարհ

Իտալիան բացում է առաջին թանգարանները

Իտալիան այցելուների համար կարանտինից հետո բացել է առաջին թանգարանները։ Մայիսի 18-ից Իտալիայում բացվել է Հնագիտական ազգային թանգարանը, Միջնադարյան և ժամանակակից արվեստի ազգային թանգարանը, Հռոմում Ժամանակակից արվեստի ազգային թանգարանը և այլ մշակութային օջախներ տարբեր քաղաքներում։

kulturomania.ru-ն գրում է, որ նախօրեին բացվել են մի շարք թանգարաններ Հռոմում, այդ թվում նաև Կապիտոլումի թանգարանը։ Մյուս թանգարանները կբացվեն միայն հունիսի 2-ից՝ չնայած թույլտվությանը, որը կարելի է բացել անվտանգության միջոցառումները պահպանելու պայմաններում։

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով թանգարաններն ավելի քան երկու ամիս փակ էին։ 

Placeholder
Իտալիան բացում է առաջին թանգարանները