Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանին բերման ենթարկեցին
Իրավունք
13:27 20/05/2020
Հայաստան

Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանին բերման ենթարկեցին

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ռեստորանների սեփականատերերն ու աշխատակիցները՝ հայտնելով, որ ցանկանում են աշխատելու թույլտվություն ստանալ:

Ակցիայի մասնակից դերասան,շոումեն  Սարգիս Գրիգորյանը հայտարարեց, որ ոլորտի սեփականատերերը և աշխատակիցները բաց նամակ են հրապարակել ֆեյսբուքում, որին կառավարությունը չի արձագանքել:

Գրիգոյանը նկատեց, որ ոչ մեկը իրենց հետ չի քննարկում այդ խնդիրները և  տրամաբանական չէ, երբ ոլորտների 80 տոկոսը բացված է իսկ ռեստորանները չեն ախատում:

«Ես ուզում եմ կառավարության հետ քննարկել հարցը, որովհետև իմ պարապուրտի մեջ գտնվելուց տուժում են բոլորը՝ պետությունը, նույնիսկ  եկեղեցին»,- հայտնեց քաղաքացին և հավելեց, որ այս ընթացքում իր ընտանիքը ստացալ է 68 հազար դրամ աջակցություն:

Տեղում կարգը պահպանող ոստիկանները բերման ենթարկեցին Սարգիս Գրիգորյանի: Ցուցարարներին մոտեցան նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Placeholder
Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանին բերման ենթարկեցին