Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է մրցումների զարգացման պաշտոնական ծրագիրը
Աշխարհում
17:39 20/05/2020
Աշխարհ

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է մրցումների զարգացման պաշտոնական ծրագիրը

Պեկինի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հրապարակել է մրցումների զարգացման պաշտոնական ծրագիրը։  Այն մշակել են Չինաստանի  մայրաքաղաքի  իշխանությունները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Դա ծրագրային փաստաթուղթ է, որը սահմանում է խաղերի կայուն զարգացմանը վերաբերող աշխատանքները: Միջազգային օլիմպիական կոմիտեն /ՄՕԿ/ ողջունել է հանձնաժողովի  հրապարակած ծրագիրը։

Փաստաթղթում  նշվում է, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են ազգային և տարածաշրջանային իշխանությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, որը թույլ կտա   իրականացնել բոլոր հավակնոտ նպատակները: Պեկինի խաղերը պետք է լինեն էկոլոգիապես մաքուր, բաց և ընդգրկուն։ Դրանց իրականացման համար նախատեսված են կոնկրետ միջոցառումներ և գործողություններ:

Կազմկոմիտեն նախատեսում է  վերականգնվող աղբյուրներից ստանալ «կանաչ» էներգիա: Շինարարության համար հիմնականում օգտագործվում են էկոլոգիապես մաքուր նյութեր։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի զարգացմանը, ապա խաղերի նախապատրաստությունը  արագացրել է Պեկին-Չժանցզյակոու երկաթուղու և Պեկին-Չոնգլի մայրուղու շինաշխատանքների ավարտը։ Դրանք կնպաստեն զբոսաշրջային բիզնեսի և լեռնադահուկային հանգստավայրերի զարգացմանը:

Արդյունքում ստեղծվել են  նաև  նոր աշխատատեղեր, որոնք կբարելավեն մարդկանց  կենսամակարդակը:Բնակիչները նաև ակտիվորեն մասնակցում են ֆիթնեսի և ձմեռային մարզաձևերի միջոցառումներին։ Դա նույնպես համապատասխանում է իշխանությունների՝ 300 միլիոն քաղաքացու կանոնավոր մարզումներում ներգրավելու ծրագրին։

Պեկինի ձմեռային խաղերը կկայանան 2022 թ. փետրվարի 4-20-ը։

Placeholder